Ճկուն ողնաշարով դատավորները պատրաստ են հարմարվել պատվերներին. Հայկ Ալումյան
Դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից 4 օր անց հրապարակում վարչապետի կողմից հնչած ատելության խոսքը որքան ուղղված էր դատավոր Ազարյանին, նույնքան էլ վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին, որոնք պետք է քննեին դատախազի բողոքը պարոն Ազարյանի որոշման դեմ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, այդ ամենը չէր կարող չազդել Ազարյանի վրա. «Պատկերացնում եք, ժողովրդին ասում են՝ էս մարդը թշնամի է, որովհետեւ ազատ է արձակել պարոն Քոչարյանին: Եվ այդ ասողը այդքան մեծ հեղինակություն է վայելում բնակչության մոտ»:
Դիտարկմանը, որ ժամանակին իշխանությունների կամքը չկատարելու համար, օրինակ դատավոր Պարգեւ Օհանյանը զրկվեց աշխատանքից, արդյոք Ալեքսանդր Ազարյանի դեպքում՝ եղել է նման բան, Ալումյանը պատասխանեց. «Ես չեմ կարող դա մեկնաբանել՝ եղել է, թե ոչ, բայց այն ատելության խոսքը համացանցում, որ կար, դրանից մեծ ճնշում հնարավո՞ր է պատկերացնել: Ո՞նց կարելի է այդ ճնշումներն իշխանությունը տեսնի ու ոչինչ չձեռնարկի:
ԲԴԽ-ն ոչինչ չձեռնարկեց, իշխանությունները, իրավապահ մարմինները, որ պարտավոր էին քրեական գործ հարուցել, ոչինչ չարեցին: Սա պարզ մեսիջ էր Վճռաբեկ դատարանին, որ նույնը կլինի ձեր հասցեին, եթե դուք կանեք նույնը, ինչ պարոն Ազարյանը»,-ասաց Ալումյանը:
Նրա խոսքով, իշխանությունն առնվազն պարտավոր էր դատավորին պաշտպանել նման հարձակումներից. «Առնվազն այդ անգործությունը նրանց խղճի վրա է»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ դատավորները կախված են նախորդ իշխանություններից, Ալումյանը նշեց. «Նախ ոչ բոլոր դատավորներն են ենթարկվողի կարգավիճակում: Կան դատավորներ, որ պատրաստ են անգամ ամենավատ հյետապնդումների ենթարկվել, բայց իրենց մասնագիտական պարտականություններին հակասող բան չանել: Ցավոք, դրանք քիչ են: Իսկ այն դատավորները, որոնք ճկուն ողնաշար ունեն եւ պատրաստ են հարմարվել պատվերներին, նրանք ոչ թե կախման մեջ են այն իշխանություններից, որոնք իրենց ժամանակին նշանակել են, այլ այն իշխանություններից, որոնք տվյալ պահին իշխանություն ունեն եւ կարող են փորփրել այդ դատավորի անցյալը եւ մի քրեական գործ նախաձեռնել նրա նկատմամբ»:
Ալումյանի ներկայացմամբ, հարմարվող, պատվեր կատարող դատավորները եւ կոռումպացված դատավորները նույնն են. «Պատվեր կատարող դատավորն ակնկալում է որոշակի արտոնություններ իշխանությունից եւ մտածում է, որ կարող է իրեն շատ բաներ թույլ տալ եւ իշխանություններն էլ աչք կփակեն դրանց վրա»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները