Ո՞նց կարելի է Մարտի 1-ը բացահայտված համարել, երբ գոնե մեկ մարդու սպանողը բացահայտված չէ. Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայ Ալումյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Մարտի մեկի գործը բացահայտված է, այսօրվա ասուլիսի ընթացքում ասել է հետևյալը.
«Ես չեմ համարում, որ Մարտի 1-ի գործը ողջ ծավալկով բացահայտված է, ո՞նց կարելի է համարել բացահայտված, երբ գոնե մեկ մարդու սպանողը բացահայտված չէ, նրան հրաման տվողը, հավանաբար, պարոն Փաշինյանը ելնում է այն կանխավարկածից, որ որոշ սպանվածներ սպանվել են իշխանությունների անունից գործող ուժերի կողմից, բայց դա ինձ համար, երբ քրեական նյութերին ավելի եմ ծանոթանում, շատ մեծ հարց է, որ անգամ ցուցարարների մեջի զոհերն արդյո՞ք իշխանական ուժերի կողմից են սպանվել: Մինչև բոլոր 10 հոգուն սպանողները չեն հայտնաբերվել, պետք չէ ասել, որ Մարտի մեկի գործը բացահայտված է, գուցե լեզվի սայթաքում է եղել, քան դրա տակ հիմնավորումներ դնել»:
Լրագրողները հարց ուղղեցին, թե ինչ կարծիք ունի Վահան Շիրխանյանի նամակի մասին: Բանախոսը պատասխանեց, որ ինքը ծանոթ չէ նամակի բովանդակությանը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները