ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի օրերս հնչեցրած հայտարարությունն առ այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի կողմից թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ուղարկվել են անդամ պետություններին:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀԱՊԿ գործունեության հիմքում բոլոր անդամների համար փոխզիջումային որոշումների ընդունման սկզբունքն է»,-ասել է խոսնակը:
Նա մանրամասնել է, որ կազմակերպության անդամ պետությունները շարունակում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ պաշտոնը վաղաժամ լքելու հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ քաղաքական քննարկումները և որ նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերջնական որոշումը գտնվում է հենց այդ հարթությունում:
«Այս համատեքստում մեզ համար անհասկանալի է՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսնում ժ.պ. Վալերի Սեմերիկովը: Այստեղ առաջնային խնդիր է ՀԱԿՊ բոլոր անդամ պետությունների մակարդակով տվյալ սկզբունքի մշակումը»,-եզրափակել է Նաղդալյանը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները