Նիկոլ Փաշինյանի թվացյալ կայունությունը. Իշխանությունը տաք է պահում թեման
«168 ժամ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների դեմ իրական եւ մտացածին պայքարը։ Դրա վերջին արտահայտությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած մտքերն էին, որոնք մեծ մասամբ վերաբերում էին նախկին իշխանություներին։
Այո, նախկին իշխանությունները մասամբ՝ քաղաքական, ավելի շատ՝ քարոզչական դաշտում պայքարում են գործող իշխանության դեմ, ինչը բնական է։ Բայց մյուս կողմից` տպավորություն է, որ իշխանությանն այդ պայքարը եւ դրա մասին բարձրաձայնումն օդ ու ջրի պես պետք է։
Դրանով իշխանությունը մի կողմից՝ անընդհատ տաք է պահում «ներքին թշնամու» թեման, մյուս կողմից՝ բացառում է նախկինների շրջանակից դուրս իշխանությանն իրական ընդդիմության ձեւավորումը։ Այս սխեման շատ ձեռնտու է իշխանությանը. ի դեմս նախկին իշխանությունների՝ հակահեղափոխական թշնամիների կերպարի մշտական գոյություն, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած ընդդիմախոսություն նույնացնել հակահեղափոխության հետ՝ բացառելով իրական ընդդիմության կայացումը։
Ու պատահական չէր, որ նույն ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի քաղաքական կյանքում երբեւէ այնպիսի կայունություն չի եղել, ինչպես այսօր։ Այս կայունությունը, սակայն, խաբուսիկ կայունություն է, եւ իշխանությունը չի կարող մշտապես գործել առանց ընդդիմության։
Ընդդիմության, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմութան բացակայությամբ առաջացած վակուումը, ի վերջո, լցվելու է, եւ որքան այն դատարկ մնա, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ կլրացվի ոչ քաղաքական տարրերով ու բովանդակությամբ։ Այնպես որ, իշխանությունն ինքը պետք է շահագրգիռ լինի իրական ընդդիմության կայացմամբ, այլապես դրա տեղը կարող են լրացնել մարգինալ ուժերը՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները