«Գլխառադ». Շինարարները ռիսկի են գնացել «նոր Հայաստանում»
«Փաստ» թերթը գրում է.
«Անցած տարի անմխիթար եւ բառացիորեն քանդված վիճակում էր գտնվում Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհը եւ բնակչության համար դարձել էր ուղղակի պատուհաս: Հայտնի փաստ է, որ ճանապարհներ հիմնանորոգելը բավական ծախսատար եւ մեծ գումարներ պահանջող գործընթաց է:
Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ճանապարհը կառուցվեց, չնայած ֆինանսավորումը կար ՀՀԿ-ի իշխանության ժամանակներից: Զարմանալին այն էր, որ ըստ կառուցապատողների եւ շինաշխատանքներն իրականացնողների ճանապարհի շինարարությունը կատարվել է ամենաբարձր ստանդարտներին եւ նորմերին համապատասխան, ըստ այդմ՝ դրան համապատասխան կատարվել են նաեւ գումարային հատկացումներ:
Սակայն այսօր արդեն ճանապարհն ուղղակի փլվում է, առկա են հազարավոր ասֆալտային ճաքեր եւ փոսեր, ասել է թե՝ ուղղակի «գլխառադ» արված գործ է: Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրական է, թե ինչպես է ստացվել, որ «նոր Հայաստանում» շինարարները ռիսկի են գնացել եւ նման ցածր որակի ճանապարհ են կառուցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները