Հայաստանը Ինտերպոլով 380 անձի է որոնում
Ներկայումս Ինտերպոլի գծով Հայաստանից հետախուզվում է 380 անձ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը:
Այս պահին ամբողջ աշխարհում Ինտերպոլի գծով հետախուզվում է ընդհանուր 161 679 անձ: 2017-ից մինչեւ 2018 թվականը Ինտերպոլի անդամ երկրների տարածքում հայտնաբերվել է 355 անձ, որոնք հետախուզվում էին Հայաստանի իրավապահ մարմինների նախաձեռնությամբ՝ ծանր, առանձնապես ծանր եւ ռեզոնանսային հանցագործությունների կատարման մեղադրանքով, որոնցից 262-ը ձերբակալվել է, իսկ 39-ը արտահանձնվել է, նշեց ԱԿԲ պետը:
Հայաստանի ոստիկանության իրավասու ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ 2017-2018 թվականներին Հայաստանի տարածքում հայտնաբերվել է Ինտերպոլի գծով հետախուզվող 136 անձ, որոնցից 59-ը ձերբակալվել է, 9-ը արտահանձնվել: Մնացյալ անձանց նկատմամբ արտահանձնման ընթացակարգը կա՛մ շարունակվում է, կա՛մ, արտահանձնումը մերժվել է՝ Հայաստանի քաղաքացիությամբ պայմանավորված:
«Մեր կողմից նաեւ հատուկ միջոցառումներ են անցկացվում Հայաստանի քաղաքացիների եւ ենթադրաբար հայազգի անձանց վերաբերյալ, որոնք հետախուզվում են այլ պետությունների կողմից: Այս պահին Հայաստանի 549 քաղաքացի կամ հայազգի անձ միջազգային հետախուզման մեջ է, 118-ը հետախուզվում է ազգային մակարդակով»,- հավելեց Արա Ֆիդանյանը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները