Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ, բայց չի ներկայացել
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հայտնի օֆշորի գործի շրջանակներում Ազգային ժողովի նախկին պատագամավոր Միհրան Պողոսյանին որպես վկա հրավիրել է հարցաքննության, սակայն Պողոսյանը չի ներկայացել քննչական մարմին՝ Հայաստանից դուրս գտնվելու պատճառաբանությամբ, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նրա փոխանցմամբ, փոխարենը Միհրան Պողոսյանը առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, սակայն ՀՔԾ-ն այդ առաջարկությունը մերժել է:
«Միհրան Պողոսյանի առաջարկությունը մերժվել է, քանի որ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով հարցաքննության նման ընթացակլարգ նախատեսված չէ», -ասաց Մարինա Օհանջանյանը:
Այդուհանդերձ, Միհրան Պողոսյանը ևս մեկ անգամ է հրավիրվել հարցաքննության:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Միհրան Պողոսյանը դեմ չէր, որ օֆշորի գործը վերաբացվի և ինքը կանչվի հարցաքննության:
Դեռևս նախորդ տարվա մայիսին Ազգային ժողովում լրագրողները նրանից հետաքրքրվել էին, թե հնարավո՞ր է նոր բացահայտումներ այդ գործով և արդյոք չի վախենում ճաղերի ետևում հայտնվելուց, նա արձագանքել էր. «Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ մասին, երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ էն, ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա միայն եղել է ճշմարտությունը»:
Նշենք, որ օֆշորի հայտնի գործը վերաբացելու մասին էր հայտարարել դրա շուրջ հետաքննություն իրականացրած «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, որն իր հոդվածում գրել էր. «Այժմ ունենք արդարադատության նոր նախարար։ Եվ նոր նախարար Արտակ Զեյնալյանը կարող է դիմել Շվեյցարիայի համապատասխան մարմիններին և տեղեկություններ ստանալ Միհրան Պողոսյանի, նրա քեռիների՝ Միխաիլ եւ Գրիշա Հարությունյանների, Միխաիլ Հարությունյանի որդու՝ պատգամավոր Վահան Հարությունյանի շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների և փողերի մասին։ Դրանք պետք է վերադարձնել պետության բյուջե։ Ինչպես կասեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ուրեմն, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարտավոր է օգտագործել շանսն ու վերաբացել Միհրան Պողոսյանի օֆշորների գործը»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները