Ուղեփակոցի տեղադրումը բակերում խանգարում է հրշեջների աշխատանքին. ԱԻՆ ղեկավար
ԱԻՆ աշխատակիցները հրդեհները մարելիս բախվում են խնդիրների բազմաբնակարան շենքերում։ Այս մասին մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նրա խոսքով՝ բազմաբնակարան տների բնակիչները բակերում տեղադրում են ուղեփակոցներ, եւ ԱԻՆ աշխատակիցներն անհրաժեշտության դեպքում չեն կարողանում մտնել բակ։
«Փորձում ենք մտնել շենքի մուտք, եւ պարզվում է, որ բանալի չունենք։ Սա էլ քիչ է։ Նրանք դեռ բակերում ուղեփակոցներ են դնում»,- դժգոհել է նախարարը։
Նա նաեւ նշել է, որ բազմաբնակարան շատ տներում կամ չի աշխատում, կամ չկա օդափոխման համակարգը։
«Դե, մենք էլ ստիպված ենք լինում գործել բարբարոսական մեթոդներով։ Ստիպված ենք լինում կոտրել ամեն բան, ապակիները, ինչից հետո նոր խնդիրներ են առաջանում։ Օրինակ, ո՞վ է պատասխանելու այդ ամենի համար»,- նկատել է պաշտոնյան։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները