Ամեն վարչական շրջան պետք է ունենա իր բացօթյա մարզասրահը` շատ որակյալ գործիքներով. Հայկ Մարության
2019 թվականի Երևանի բյուջեի նախագծով առաջարկվում է 142,200.000 դրամով ավելացնել «Արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը հիմնանորոգելու համար: Այսօր այս մասին ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Նախագծով նախատեսված մարզադպրոցը հիմնանորոգելու կետը ողջունվեց ավագանու անդամների կողմից և հարց բարձրացվեց նաև, թե արդյոք նախատեսվում է մարզիչների աշխատավարձերը ևս բարձրացնել, ինչին ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Ամբողջ համակարգում աշխատելու են, որ աշխատավարձերը բարձրացվեն, բայց դա լինելու է փուլային: Մանկապարտեզների կազմի աշխատավարձները 20 տոկոսով բարձրացնում ենք, որը մեկ միլիարդ դրամից ավելի բեռ է բյուջեի վրա, սակայն շարունակական է լինելու»,-ասաց նա:
Բացի այդ, քաղաքապետը նշեց, որ ամեն վարչական շրջան պետք է ունենա իր բացօթյա մարզասրահը` շատ որակյալ գործիքներով կահավորված: «Դրանք գրեթե չկան, կամ մարդիկ Հրազդան գետի մոտ են պարապում»,-ասաց նա:
Հայկ Մարությանը տեղեկացրեց նաև, որ այս տարի տեղի են ունենալու շտապօգնության ենթակայանների վերազինում, վերանորոգում, որը երկար տարիներ տեղի չի ունեցել:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները