Անվտանգության ծառայության ղեկավար. կոռուպցիան սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը
Հայ հասարակությունը որոշակի չափով իրավունք ունի իմանալու Ազգային անվտանգության ծառայության գործունեության մասին։ Այս մասին մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ ԱԱԾ գործունեության 90-95 տոկոսը գաղտնիացված է, բայց անցած տարվա գարնանը երկրում տեղի ունեցան արմատական քաղաքական փոփոխություններ։ Եվ այդ պատճառով ԱԱԾ ղեկավարությունը անհրաժեշտ համարեց հասարակության համար ավելի բաց եւ թափանցիկ գործունեություն ծավալել, բայց թույլատրելիի սահմաններում։
Վանեցյանը, մասնավորապես, անդրադարձավ այն հարցերին, որոնք կապված են կոռուպցիայի հետ՝ հավաստիացնելով, որ Հայաստանում համատարած կոռուպցիոն երեւույթներ որպես այդպիսին այլեւս չկան։ «Իհարկե, հարկ է նշել, որ որոշ պաշտոնատար անձինք ներգրավված եղել են նման հանցագործությունների կատարման մեջ»,- խոստովանել է ԱԱԾ տնօրենը։
Հատուկ ծառայությունների ղեկավարն ընդգծել է, որ իրենք այսուհետ եւս կշարունակեն ակտիվորեն պայքարել նման արատավոր երեւույթների դեմ՝ անկախ այն բանից, թե որ պաշտոնյան է կատարում այս կամ այն հանցավոր գործունեությունը։ «Կոռուպցիան լուրջ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, եւ նախկին իշխանությունների օրոք այն կրում էր համատարած բնույթ, տարածված էր հասարակական կյանքի բոլոր շերտերում»,- ասել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ վերջին տարում կատարվել են աղմկալի կոռուպցիոն մերկացումներ, որոնք հանրային արձագանք են գտել։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները