Գրավատներն իրավունք չունեն լինել մանր ու միջին բիզնեսի շրջանակում․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը գրավատների հետ կապված իր հստակ կարծիքն ունի, սակայն ցանկանում է խուսափել կոշտ ձևակերպումներից։ Միևնույն ժամանակ նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց, թե համակարծիք չէ այն մոտեցման հետ, որ գրավատները ՓՄՁ ներկայացուցիչներ են։
«Երբ գրավատները ներկայացվում են մանր ու միջին բիզնես, կտրականապես համաձայն չեմ, գրավատները որևէ աղերս չունեն մանր ու միջին բիզնես որակվելու հետ։ Ընդհանրապես կարծում եմ, որ ֆինանսական ծառայություններ մատուցողներն իրավունք չունեն լինել մանր ու միջին բիզնեսի շրջանակում»,- ասաց նա՝ անդրադառնալով պետտուրքերը մինչև 60 անգամ բարձրացնելու հնարավորության մասին հարցին:
Դավիթ Անանյանը հիշեցրեց ԿԲ նախագահի հնչեցրած թվերը՝ գրավատների հետ կապված, որոնք, ըստ նրա, կրկին մտորելու առիթ են տալիս։ «Եթե մենք ունենք 129 գրավատուն, որոնք նախորդ տարի վճարել են ընդամենը 148 մլն հարկ, և ունենք 17 բանկ, որոնք վճարել են 49 մլրդ հարկ, ապա պետք է տեսնենք, որ ֆինանսական ծառայություններ մատուցողների շղթայի մեջ գրավատների լինելիությունը դեռևս պետք է տնտեսագիտական առումով հիմնավորվի:
Ավելի գլոբալ հարց կդնեի ՝ արդյո՞ք գրավատների գործունեությունը տնտեսությունը զարգացնելու միտում ունի: Ասենք, տուրքը 100 հազարից դառնում է 6 մլն, բայց հաշվում են, որ վերջին 20 տարում պետտուրքը չի վերանայվել»,- ընդգծեց Դավիթ Անանյանը։
Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները