Պետգույքի գույքագրման և գնահատման գործակալությունը պետբյուջեից 98 հազար դրամ է ծախսել մարտի 8-ը նշելու համար
«Ժողովուրդը» գրում է. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը մարտի 8-ի առթիվ փոքրիկ խնջույք է կազմակերպել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս գերատեսչությունը 40 անձի համար մարտի 8-ի առթիվ ֆուրշետ է կազմակերպել:
Սեղանին եղել են կարկանդակներ՝ կարտոֆիլով, մսով և պանրով, միրգ՝ խնձոր, բանան, նարինջ, խմորեղեն՝ առնվազն 2 տեսակի, կոնֆետներ՝ 2 տեսակի, շամպայն, անձեռոցիկներ տուփով, բնական ծաղիկներով ձևավորում:
Նկատենք, որ ՊՈԱԿ-ն այս ծախսերը հոգացել է պետական բյուջեի հաշվին՝ ծախսելով 98 հազար դրամ: Բայց ուշագրավն այն է, որ մարտիության ֆուրշետի համար նախատեսված պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին «Դիանտուր» ընկերության հետ: Մյուս կողմից՝ պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ միջոցառման կազմակերպումը նախատեսված է իրականացնել մարտի 7-ից մինչև մարտի 12-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՊՈԱԿ-ի հետ՝ ճշտելու՝ երբ են տոնել մարտի 8-ը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
Ի դեպ, նկատենք, որ առաջիկայում այս ՊՈԱԿ-ը միանալու է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները