ԱԺ-ում կռիվ է ընկել. պարգեւատրումներ են եղել, բայց «այլ» սկզբունքներով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգեւատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին:
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատակից ստացել է, մեկ այլ աշխատակից՝ ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամաբանական բացատրություն չի տվել՝ ասելով, թե այլ սկզբունքներով են աշխատում:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանին, ով նշեց, որ դա ոչ թե պարգեւատրություն է եղել, այլ խրախուսական հավելավճար: «Սա խրախուսական է եղել, այսինքն՝ լավ աշխատելու դիմաց հավելավճար»,-նշեց նա: Դիտարկմանը՝ ինչպես է որոշվել, թե ով է լավ աշխատել, Մելիքսեթյանը նշեց. «Առաջադրանքների կատարումով, ժամկետների մեջ ներկայացնելով, չզլանալով աշխատել եւ այլն»:
Մելիքսեթյանը դժվարացավ թվեր նշել խրախուսական պարգեւի արժանացածների վերաբերյալ, սակայն ասաց, որ չստացած աշխատակիցները նամակ էին գրել աշխատակազմի ղեկավարին եւ արդեն պատասխան նամակը ստացել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները