ԵՊՀ ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հաջորդ նիստի օրը հայտնի է
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին հարցրինք` ի՞նչ հանգրվանում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարցը։ «Հոգաբարձուների խորհուրդը որոշել է, որ այն օրակարգից հանվում է՝ այս պահին խնդիրն օրակարգից հանված է։ Խորհուրդն ունի այլ` հրատապ խնդիրներ, որոնց լուծմանն էլ այսօր ձեռնամուխ ենք եղել»: Ի՞նչ հրատապ խնդիրներ են։ «Կառուցվածքային փոփոխություններ ենք իրականացնում այս պահին»: Ո՞ր ոլորտում։ «Հաստիքների»: Օպտիմիլացնո՞ւմ եք։ «Ոչ, բաժիններն ենք միմյանց միացնում»: Ասել է թե` այլեւս չե՞ք անդրադառնա ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցին։
Իսկ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Նախ` ընդամենը 3 շաբաթ առաջ է այդ հարցն օրակարգից հանվել, եւ տրամաբանական չի լինի կրկին այն բարձրացնել. հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի կեսերին, բոլոր դեպքերում, եթե 32 անդամ ունեցող խորհրդի կազմի 1/3-ը նպատակահարմար գտնի, որ հարցը պետք է լինի օրակարգում, այն կլինի օրակարգային»:
Եթե հարցն այն ժամանակ կամ հետայսու դրվի քվեարկության, Դուք ինչպե՞ս կքվեարկեք։ «Պարոն Սիմոնյանի լիազորությունների դադարեցմանը ես կողմ եմ՝ չեմ թաքցրել»: Դուք ունե՞ք Ձեր նախընտրած թեկնածուն։ «Ոչ, ես ոչ մի թեկնածու չունեմ, մեկ տարի հետո, երբ Արամ Սիմոնյանի լիազորությունները կդադարեն, այդ ժամանակ կքննարկենք նաեւ այդ հարցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները