109 միլիոնի «պստիկ» նվեր Պստիկյանին՝ Հայկ Մարությանից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրապարակի» տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը վկայում է, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ինչպիսի շռայլ ժեստ է արել իր հետ գերջերմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» եւ «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երեւանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի եւ պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։
3 չափաբաժիններով մրցույթին մասնակցել է եւս 2 ընկերություն՝ «Արտեմիս» եւ «Սիրանույշ», սակայն բոլոր ենթամրցույթներում «Պստո»-ն ավելի ցածր գին է առաջարկել ու հաղթող ճանաչվել։
Թվում է՝ հաղթել է արդարությունը, քաղաքապետարանը մեկից ավելի մասնակցով մրցույթ է անցկացրել, հաղթել է ավելի ցածր գին առաջարկած ընկերությունը։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից, քանի որ սույն ընկերության միակ հիմնադիր Էդգար Պստիկյանը (պետռեգիստրի թղթերում այսօր Պստիկյանի մասնակցությունը դադարեցված է) մտերիմ է քաղաքապետի հետ․ նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված է մի պայծառ լուսանկար, որտեղ ինքն է, Հայկ Մարությանը եւ դերասան Հրանտ Թոխատյանը, որից երեւում է, որ մրցույթի պատվիրատուն ու շահողն առնվազն մտերիմ բարեկամներ են։
Երջանիկ պատահականությամբ, Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալուց հետո Երեւանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները