Ինչ որ ասվեց պարզ էր չէ՞, դադարեցրեք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց. վարչապետի կոշտ արձագանքը
Կառավարության այսօրվա նիստում, երբ քննարկվում էր «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին որոշման նախագիծը, վարչապետը հարցրեց, թե արդյոք վարձակալի պարտավորությունները շատ հստակ գրված են:
«Այսինքն՝ պետք է կինոգործունեություն ծավալվի, չի կարող տարածքը որևէ այլ նպատակով օգտագործել: Եթե մենք ասում ենք մինչև հինգ տարվա ընթացքում պետք է կատարի ներդրում, ենթադրենք, չորս տարի, յոթ ամիս որևէ ներդրում չկատարելը նշանակում է, որ ինքը պայմանագիրը չի խախտել։ Կարծում եմ՝ եթե ներդրման մտադրությունը լուրջ է, որևէ խնդիր չկա»,-ասաց նա։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միջամտեց. կարծում է, որ «Հայֆիլմ»-ի շահերից է բխում, որ տարածքները բարեկարգվեն։ «Պայմանագիրը կցված չէ որոշմանը, քանի որ կարիքը չկար և , անկեղծ ասած, այս որոշման կարիքն էլ չկար»,-ասաց Ավինյանը։
Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքեց. «Եթե կարիքը չկար, ինչո՞ւ եք բերել նիստ»: Տիգրան Ավինյանը արձագանքեց՝որպեսզի նմանատիպ նախաձեռնողականությունը խրախուսելի լինի:
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ ասաց, թե այս նախագիծը պնդել են, որ ներկայացվի, քանի որ «Հայֆիլմ» ՓԲԸ-ն մասնավորեցման ցանկում է գտնվում։ «Ուղղակի նպատակահարմար գտանք, որ կառավարությունը քննարկի»,-ասաց նա, սակայն վարչապետը կոշտ ընդհատեց նրան:
«Պարո՛ն Բաբայան, կներեք էի, ինչ որ ասվեց, պարզ էր, չէ՞: Դադարեցրե՛ք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց»,-ասաց նա:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները