Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի՝ նրան արագաչափերի բիզնես վերագրելու եւ վարկաբեկելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։
«Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի, ասա, որ ձեզ վարկաբեկել եմ, սխալ եմ արել, դու կապ չունես արագաչափերի հետ»,– նշեց նա։
Գուրգեն Եղիազարյանը պնդում է՝ այժմ եւս «խնամի–բարեկամ–ծանոթ» սկզբունքը գործում է տարբեր պաշտոններ նշանակելիս։
«Արարատի մարզ կատարած այցի ժամանակ գալիս է մի կին, ասում է՝ պարոն Փաշինյան, Ավշարում 5 օր է գործադուլ եւ դասադուլ է, դուք գիտե՞ք այդ մասին, վարչապետն ասում է՝ չէ, շուռ է գալիս, կոկորդիլոսի հնագույն մասնագետ մարզպետին հարցնում է, սա ասում է՝ հա, ոնց որ 1 օր է, հինգ օրը դարձնում է 1 օր։ Ապա պարզվում է, որ իր մորաքրոջ հարսին է ուզում նշանակել դպրոցի փոխտնօրեն։ Երբ Փաշինյանն ասում էր՝ Սերժ Սարգսյան, ձեր եղբայրը այսպես, այնպես, հիմա ամբողջ Ազգային ժողովը ԽԾԲ–ով է լցված, դերասան աներձագն այնտեղ է գրոհել, եղբոր տղան՝ այնտեղ։ Ինչպե՞ս է ստացվել, որ 23 տարեկան տղան առանց կյանքի փորձի հայտնվել է Երեւանի կայազորի դատարանի կարգավիճակում, եթե մորաքրոջ գործոնը չի աշխատել»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ավելի վաղ հայտնել էր, որ Ռաֆիկ Մաշադյանը իր խորթ մորաքրոջս թոռն է:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները