«Երբեմն վարկի փաստացի տոկոսադրույքը հասնում է 40-50-ի». վարչապետին զարմացրեցին ներկայացված փաստերը
Գյուղեր այցելության ժամանակ բողոքներ են հնչում, որ օրինակ առաջարկվում է վարկ ասենք, 15 տոկոսով, բայց երբ քաղաքացին գնում է վարկը ստանալու, տեղում նրանից պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ, որոնք եթե մենք ներառում ենք որոշակի ծախսի մեջ, ստացվում է, որ տոկոսը ոչ թե 15 է, այլ օրինակ, 24, ու այս խնդիրը համատարած է: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ հիմա երբ իրենք հայտարարում են, որ վարկի տոկոսն իջավ եւս 1-2 տոկոսով, հետո պարզվում է, որ դրանք իրական տոկոսները չեն:
Փաշինյանը հարցրեց, թե որքանո՞վ է այս գործընթացն օրինական ու տրամաբանական, ինչին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Մենք ընդունել ենք սպառողական կրեդիտավորման մասին օրենք: Քաղաքացիների շահերն այստեղ պաշտպանված են: Երբ քաղաքացիները գնում են վերցնելու սպառողական վարկեր, ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի կոմիսիոն վճարները ներառել տոկոսի մեջ, եւ ընդգծված ձեւով ներկայացնի քաղաքացուն, թե իր էֆեկտիվ տոկոսը ինչքան է՝ անկախ նրանից, թե ինչ տոկոսի մասին է նախապես հայտարարել:
Այսինքն բոլոր տեսակի վճարները պետք է մտցնել տոկոսադրույքի մեջ, քաղաքացուն ցույց տալ ռեալ տոկոսադրույքը ինչքան է, ֆիքսել նաեւ, թե X գումար վերցնելու դեպքում որքան գումար ես մարելու, դրանից հետո միայն քաղաքացին վարկը ստորագրում է: Վերջերս այդ դրույթը մտցրեցինք նաեւ հիփոթեքային օրենսդրության մեջ»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ վստահեցրեց, որ այնպես չէ, որ բանկերը վարկի տոկոսադրույքները իջեցրել են, բայց բարձր կոմիսիոն վճարներ են վերցնում, դա կարող է վերաբերել միայն փոքր սպառողական վարկերին, սակայն շուկան դա կկարգավորի եւ բալանսի կբերի:
Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե կա՞ արդյոք իրավիճակ, որ ասենք 500 հազար դրամ վարկի դիմաց վերցնեն 50 հազար դրամ կոմիսիոն վճար. «Դա կնշանակի, որ հենց սկզբից 10 տոկոսը մարդու ձեռքից վերցնում ենք»:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կոնկրետ օրինակ բերեց. «Վերցվել է 2,5 մլն դրամի վարկ եւ կա ամսական վճարների ժամանակացույցը: Մայր գումարը 12 հազար, տոկոսագումարը 25 հազար դրամ, իսկ սպասարկման վճարը՝ 32 հազար: Հաջորդ ամիսներին գնալով սպասարկման վճարը ավելանում է, թեեւ մայր գումարը նվազում է: Երբեմն նման դեպքերում փաստացի տոկոսը հասնում է 40-50-ի: Խոսքը փոքր վարկերի մասին է»: Նա առաջարկեց, որ սպասարկման վճարի վերին շեմ սահմանել՝ վարկի գումարից կախված:
ԿԲ նախագահը պնդեց, որ բոլոր վճարները ներառյալ առավելագույն տոկոսը չի կարող բարձր լինել 24 տոկոսից:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները