Ինչ է լինում, երբ երեք ամիս աշխատավարձ չեն վճարում
Մի շատ հետաքրքիր եւ խորհրդանշական իրադարձություն տեղի ունեցավ այսօր՝ մարտի 21-ին Հայաստանի կառավարության նիստում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, որի համաձայն Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս է, վարձատրություն չեն ստացել:
«Ուզում եմ հասկանալ՝ նման բան հնարավո՞ր է, որ 21-րդ դարում, պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան»,- ասել է Փաշինյանը, որից հետո շատ հետաքրքիր դեպքեր են ծավալվել:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շտապեցին իրար լրացնելով այնպիսի պատկեր ստեղծել, թե շատ նորմալ է, որ աշխատավարձ չեն ստացել, եւ որ մեղավորը ոչ թե իրենք են, այլ հենց այդ աշխատավարձ ստացողները, իսկ այս դեպքում՝ չստացողները:
«Մենք փոխել ենք ֆինանսավորման ձեւը, որ ավելի լավ լինի, հետեւաբար ինչո՞ւ է ավելի վատ: Եթե մրցույթով է, ինչու մինչեւ հիմա մրցույթ չի եղել»,- փորձեց խճճված պատկերից ինչ որ բան հասկանալ Փաշինյանը:
Իսկ իրականությունն այն է, որ ամենուր նույն պատկերն է: Արայիկ Հարությունյանը այնպիսի խառնաշփոթ է ստեղծել, որից որեւէ մեկը գլուխ չի հանի: Երկիրն է հիմա այսպիսի խառնաշփոթում, այսպիսի անորոշությունում, որտեղ հարցերը ոչ թե լուծվում, այլ ավելի են լղոզվում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները