Ինչո՞ւ Շիրխանյանը, ինչո՞ւ հիմա
Երկու օր է հսկայական ռեսուրսներ են դրվում Շիրխանյանի նամակի տարածման համար։ Սա այնքան ակնհայտ է ու այնքան արհեստական, որ ստիպում է մի պահ մոռանալ բովանդակության անհեթեթությունները և մտածել զուստ փաստի վրա։
Ինչո՞ւ նամակը գրվեց և տարածվեց հենց այս պահին։
Ակնհայտ է, որ դա Փաշինյանի 4.5 ժամանոց դատարկախոսության սցենարի մեջ էր։ Նամակը գրվել էր նախապես, իսկ հրապարակայնացման օրը պետք է որոշվեր ըստ հանգամանքների։ Եթե Փաշինյանը ասուլիսի ժամանակ ասեր քիչ թե շատ հետաքրքիր և բովանդակային որևէ բան, ապա նամակը չէր հրապաակավի հաջորդ օրը և Փաշինյանի թիմը կտիրաժավորեր և իր ռեսուրսները կդներ նրա ասածները տարածելու համար։ Բայց քանի որ Փաշինյանի ասուլիսը տապալաման մակարդակի էր, որտեղ ոչ մի լուրջ բան չասվեց, նրա PR-շիկները որոշեցին շեղել թեման։ Հակառակ դեպքում, հաջորդ օրը քննարկման միակ թեման լինելու էր վարչապետի դատարկախոսությունը։ Իսկ այսպես թեման մի փոքր շեղվեց։
Ինչո՞ւ Շիրխանյանը։ Եթե նման բովանդակության տեքստի հեղինակ լիներ որևէ այլ, քիչ թե շատ լուրջ մարդ, ապա անմիջապես կհետևեր դատական կարգով պատասխանատվության կանչելը։ Նույնիսկ այսօր, նույնիսկ Հայաստանում շատ դժվար է գտնել մեկին, ով կվկայակոչի միայն մահացածների, կգրի 100 տոկոսանոց սուտ՝ իմանալով, որ բոլորը, այդ թվում Վազգեն Սարգսյանի եղբայրները գիտեն, որ կյանքի վերջին փուլում Վազգենը նրան «շան» տեղ չէր դնում և լրիվ հասկացել էր, թե ով է Շիրխանյանը։
Ինչ-ինչ բայց այսօր էլ կան մի 15-20 հոգի, ովքեր հոկտեմբերի 27-ից հետո հավաքվել էին ՊՆ-ում և զանգ կախող էին փնտրում, և նրանք բոլորը հիշում են, թե Քոչարյանի բացակայության ժամանակ առյուծ կտրած Շիրխանյանի ծնոտը ինչպես սկսեց վախից դողալ, երբ հայտնվեց Քոչարյանը։ Սա չափազանցություն չէ. ականատեսները սա պատմում են ամենայն լրջությամբ։ Այսինքն Փաշինյանի թիմը իր կալոդից հանեց ամենախփված դեմքին ու վերջին անգամ օգտագործեց։
Սրանք են ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ Շիրխանյանը հարցի պատասխանները։
«Ազատ խոսք և ազատ միտք» ՀԿ
Հովակիմ Կյուրեղյան


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները