Աշխատավարձերի ու հավելավճարների 1,49 մլն դրամ գումարը կհատկացվի կառավարչական ծախսերին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածներում:
Նշենք, որ Հայաստան-Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի բնականոն իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առաջին եռամսյակում կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Պետական հատվածի արդիականացման ծրագիր», «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» միջոցառման ներքին հոդվածային վերաբաշխում:
Ըստ այդմ, առաջին եռամսյակում վարկային միջոցներից կնվազեցվի 1,49 մլն դրամ եւ համաֆինանսավորումից՝ 542 հազար դրամ «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» եւ նույնքան չափով ավելացնել «Կառավարչական ծառայություններ» հոդվածին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները