Շմայսի ու Լֆիկի ոգին է թեւածում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թագուհի Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում Շմայսի` Առաքել Մովսիսյանի եւ Լֆիկի` Սամվել Ալեքսանյանի սենյակում․ արեւելյան իմաստնությունն ասում է` ոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է։ Նրանցից որի՞ ոգին է առավելաբար զգացվում Ձեր սենյակում: «Սենյակն ինձ վիճակահանությամբ է բաժին ընկել. ինչպես տեսնում եք, կահույքն անգամ տարել են, ժամանակ էլ չկա իրենց զգալու»: Եթե լիներ, ո՞ւմ կնախընտրեիք։ «Եթե պարոն Մովսիսյանի կամ պարոն Ալեքսանյանի հետ որպես քաղաքացի առնչվելու խնդիր լինի, չեմ խուսափի»:
Ձեր հեղափոխությունը նշանային համակարգով էր, ուստի հենց այնպես չէ «ժերեբյովկայով» այս սենյակը Ձեզ բաժին հասել. նշանակում է Դուք պետք է անպայման Շմայսի նման ինքնատիպ լինեք (հիշում եք, ասում էր՝ ԱԱԾ-ն շնորհքով ներխուժեց) կամ Լֆիկի նման հարստանաք անպայման: «Շնորհքով ներխուժելն իմ սրտով չէ, բայց ինքնատիպ ուզում եմ լինել»:
Դե, հրեն սիրում եք կապտամազիկ Ասյային, արդեն ինքնատիպ եք։ ««Սիրել» եզրույթն այս դեպքում ճիշտ չէ, գուցե եթե իր հետ շատ մտերմանալու դեպքում սիրեմ էլ, չեմ բացառում, պարզապես ես իրավունքները խախտված քաղաքացի եմ տեսել ու փորձել եմ աջակցել»:
Աջակցելու համար գնացիք նաեւ Երեւանում ղարաբաղյան ներկայացուցչության դեմ բողոքի՞։ «Ղարաբաղի ոստիկանությունն էր այդ վիճակն ստեղծել, եւ ես կարծում եմ` ճիշտ չէր լինի գնալ Հայաստանի ոստիկանությունից պատասխանատվություն պահանջել»: Կիսապատերազմական երկրում ղարաբաղյան ներկայացուցչության դեմ բողոքն ԱԺ պատգամավորը որքանո՞վ է համարում տեղին։ «Գիտեք, այդ թեզը շատ է շրջանառվում` մարդու իրավունքները քողածածկելու համար. հարցը պետք է դիտարկել նաեւ այս կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները