ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռից օգտվող պաշտոնյաների շրջանակը գաղտնի է
Երկրի ղեկավարների՝ արտերկիր կատարած այցերի ժամանակ հաճախ են ծագում հարցեր՝ կապված արարողակարգի հետ։ Օրինակ, ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռից ուրիշ ո՞ր պաշտոնյաները կարող են օգտվել եւ ո՞ր դեպքերում։
Թավշյա հեղափոխությունից հետո մամուլում քանիցս արծարծվեց այն հարցը, թե որտեղ պետք է նստի երկրի վարչապետը՝ Բաղրամյան 26-ո՞ւմ, թե կառավարության շենքում, երկրի նախագահ Արմեն Սարգսյանը պե՞տք է տեղափոխվի Բաղրամյան 26, թե՞ նպատակահարմար է, որ նրա նստավայրը մնա կառավարության ընդունելությունների տունը։
Եվ որպեսզի հստակ լինի, թե որ դեպքերում, օրինակ, երկրի նախագահը, ԱԺ նախագահը կամ փոխվարչապետները կարող են արտերկիր մեկնել ՀՀ վարչապետի ինքնաթիռով, այդ առթիվ չլինեն տարատեսակ մեկնաբանություններ, իշխանություններն էլ ստիպված չլինեն ամեն առիթով բացատրություններ տալ, հարցեր էինք հղել ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանին։
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են, որ ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռից օգտվող պաշտոնյաների շրջանակը սահմանված է ՀՀ նախագահի գաղտնի հրամանագրով, ըստ այդմ՝ մանրամասներ հայտնել հնարավոր չէ։ Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայումս շրջանառության մեջ է դրված այդ հարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշման նախագիծ, որը նույնպես գաղտնի է։
Մեր երկրորդ հարցին, թե ինչ սկզբունքով է որոշվում, թե ՀՀ նախագահի նստավայրում, կառավարության շենքում ո՞ր պաշտոնյաները պետք է նստեն, կառավարության աշխատակազմից արձագանքել են․ «ՀՀ վարչապետի 2018թ․ մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» N 564-L որոշմամբ հաստատված Վարչապետի աշխատակազմում ընդգրկված պաշտոնյաներն ու համապատասխան ստորաբաժանումները հիմնականում տեղակայվում են Կառավարական տուն 1 հասցեում։ Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայեցողությամբ՝ օբյեկտիվ անհրաժեշտությունից, ինչպես նաեւ աշխատանքային բնույթից եւ պարտականություններից ելնելով, կառավարության շենքում կարող են տեղակայվել նաեւ այլ կառույցներ»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները