Հայաստանը եւ Արցախը հակամարտության կարգավորման հարցում հակասություններ չունեն. ԱԳՆ
Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին մարտի 20-ին մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի արտահայտած դիրքորոշումը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո տոնայնությամբ փոքր-ինչ տարբերվում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններից, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ Արցախն իր տեսակետն ունի։ «Կան արդյոք հակասություննե՞ր՝ ոչ։ Մենք համագործակցում ենք արցախցի գործընկերների հետ եւ քննարկում բոլոր հարցերը»,- նշել է մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ ավելի մանրամասն վերջերս մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։ Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ գալիք հանդիպման օրակարգին, ապա Հայաստանի վարչապետը Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստում ասել է, որ հանդիպումն ուղղված կլինի սկզբունքների եւ տարրերի պարզմանը։
Երեկ մամուլի ասուլիսում վարչապետը կրկնել է ավելի վաղ՝ ԱԽ համատեղ նիստում արտահայտածը. կան երեք սկզբունք եւ վեց տարր, որոնց շուրջ կողմերը սեփական մեկնություններ ունեն։ Անհրաժեշտ է գալիք հանդիպման համար մշակել բոլորի համար ընդունելի մոտեցում,- նկատել է մամուլի քարտուղարը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները