Շիրխանյանը եւ նրա հովանավորները չափ ու սահման անցան
Այն ինչ Շիրխանյանն անվանում է բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին, իրականում սովորական խայտառակություն եւ անհեթեթություն է, որը ենթակա չէր հրապարակման: Ենթակա չէ ոչ միայն այն պատճառով, որ իրականությունը վաղուց կորցրած մարդու անհասկանալի պահվածք էր, այլ նաեւ մեր պետության դեմ ուղղված գործողություն:
Անիմաստ է անդրադառնալ Շիրխանյանի թվարկած կետերին, քանի որ անհեթեթություններին եւ մասնավոր զրույցներին, սուբյեկտիվ ընկալումներին անիմաստ է արձագանքելը:
Մենք պարզապես ուզում ենք հասկանալ նրանց, ովքեր որոշել են հրապարակել այս զառանցանքը: Ում ինչ է տալու այս տեքստը: Վերջին հավով ՀՀ ցանկացած ղեկավարին կարելի է նման անհեթեթ եւ զառանցանքներով լեցուն նամակ ուղարկել, ավելի ճիշտ բաց նամակ: Եւ ի՞նչ, գտնվելու է լրատվամիջոց, որ այն տպագրելո՞ւ է:
Մենք այդպես էլ չհասկացանք ինչ է պետությունը եւ ինչ պատասխանատու վերաբերմունք է այն պահանջում: Տպավորություն է, որ կան խմբավորումներ, որոնք հանուն իրենց նեղ անձնական շահերի պատրաստ են ոտնատակ տալ ցանկացած արժեք:
Վահան Շիրխանյանին լավ ենք ճանաչում: Հիշում ենք, թե ինչ էր ասում եւ անում մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ը, ինչ էր ասում եւ անում դրանից հետո: Մենք նրան եւս լավ ենք ճանաչում, բայց կետեր չենք շարադրելու: Պարզապես չի կարելի չափ ու սահման անցնել միայն այն պատճառով, որ մենք սիրում կամ չենք սիրում հարգում կամ չենք հարգում երկրի այս կամ այն ղեկավարին:
Վահան Շիրխանյանի անհեթեթության հրապարակումը հարված է մեր պետությանը, մեր անվտանգությանը, հարված է ներքին խաղաղությանը, հարված է ներքին գրված եւ չգրված օրենքներին, որոնք վերաբերում են նույնիսկ միմյանց հետ, մեղմ ասած, ոչ հարթ հարաբերությունների մեջ գտնվող ուժերի փոխհարաբերություններին:
Կարճ ասած, Շիրխանյանի անհեթեթության հրապարակումը ձեռնտու էր միայն մեր երկրի թշնամիներին: Ընդամենը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները