Ե՞րբ և ու՞մ փողով է կառուցվելու Երևանի մետրոյի նոր կայարանը
«Թումոյի» այգու մերձակայքում մետրոյի նոր կայարան ունենալու ու ընդհանրապես մայրաքաղաքի տրանսպորտային հարցը կարգավորելու մասին այսօր ավագանու նիստից հետո խոսել է Երևանի քաղաղքապետ Հայկ Մարությանը: Նա ասել է, որ շատ հետաքրքիր առաջարկներ կան:
Մի տարբերակն այն է, որ նոր կայարանի հարցը կարելի է լուծել համայնքի ուժերով, որպեսզի սա պետության վրա բեռ չլինի։ Երկրորդ տարբերակն այն է, որ տնտեսվարողը ներդրումներ անի, շրջակայքում հին շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցվեն, և մետրոյի կայարան ունենալու արդյունքում տնտեսվարողը կարողանա բնակարաններն առավել թանկ գնով վաճառել։
«Այս առաջարկը կոնկրետ տնտեսվարող է արել, համատեղ հետագա գործողությունների պլան ենք մշակում։ Աշխատում ենք նաև ճոպանուղի ունենալու ուղղությամբ։ Ես շատ եմ ուզում, որ ունենանք։ Տրանսպորտի համակարգի հետ կապված կարող եմ ասել, որ իմ առաջին տեղակալը մեկ շաբաթով երեկ մեկնել է Պրահա՝ ամբողջությամբ ուսումնասիրելու համակարգը։ Նաև նոր հանձնաժողով է ստեղծվում, այսինքն՝ այս ուղղությամբ սկսվում են կոնկրետ քննարկումներ»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները