«Գուցե ես մի քիչ շատ եմ սիրում այլաբանություններով խոսել». Փաշինյանը՝ Բաղրամյան 26 ճամպրուկով փող տանելու մասին
Գուցե ես մի քիչ շատ եմ սիրում այլաբանություններով խոսել եւ երբեմն այլաբանության եւ իրականության սահմանը շատ հստակ չի: Ահա այսպես իր մեծ ասուլիսի ժամանակ պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հիշեցմանը, որ ինքը վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել էր, որ նախկինում նախկին գործարարները Բաղրամյան 26 ճամպրուկներով փողեր են տարել:
Լրագրողը նաեւ նկատեց. «Այդպես էլ չհասկացանք ովքեր են տարել, որքան են տարել, ում են տարել: Եթե հենց Սերժ Սարգսյանին են տվել, ինչու դրա համար նա պատասխանատվության չի ենթարկվում: Գործարարները իրենց կամքո՞վ են տվել, թե պարտադրանք է եղել»:
Ի պատասխան Փաշինյանը նշեց. «Հայաստանում կոռուպցիա է եղել, ՀՀ իշխանությունը կոռումպացված է եղել: Ենթադենք այդ կոռուպցիան երբեմն եղել է ճամպրուկով, երբեմն եղել է դրասմական փոխանցումով: Հանճարեղ է պետք լինել, որ բանկից բանկ փող փոխանցեն: Ինչքան պետք է վստահ լինեն իրենց վրա, որ առաջիկա 100 տարում իրենք են իշխանությունը, որ բանկից բանկ փող փոխանցեն:
Այդ հարցը շատ են տալիս՝ բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չի, ու այդ հարցն ինձ է ուղղված: Ես չեմ որոշում՝ ով նստի, ով չնստի: Քրեական գործի նախաքննությունն է որոշում՝ ով նստի, ով չնստի: Սա շատ կարեւոր նրբություն է: Քրեական գործեր կան, որ պետք է քննվեն. Եթե պետք է ինչ-որ մեկը նստի՝ կնստի, եթե պետք է ինչ-որ մեկը պետք է չնստի՝ չի նստի»:
Վարչապետն ընդգծեց, որ հիմա ասում են՝ մի շարք քրեական գործերով քաղաքական հետապնդում է իրականացվում. «Ես դրան պատասխանում եմ՝ ես հիմա մեկ տարի կլինի վարչապետ եմ, ենթադրենք ինչ-որ մի ժամանակ վարչապետ եմ լինելու: Իմ հայտարարագիրը հրապարակված է, բոլորդ կարող եք տեսնել, թե ես, իմ ընտանիքի անդամները վարչապետ լինելու պահին ինչ գույք ենք ունեցել:
Հիմա նրանք, որոնք որոշ դեպքեր անվանում են քաղաքական հետապնդում, նրանք ասում են՝ նորմալ կլինի, եթե 1-2 տարի հետո պարզվի, որ ենթադրենք, իմ որդին միլիոնատեր է: Նրանք դա են ասում. Որ ենթադրենք 3 տարի, 5 տարի հետո իմ որդին ճամպրուկով տանի մի հատ բանկ, ասի՝ հաշվեհամար բացեք, 27 մլն դոլար եմ բերել, դնեմ իմ հաշվին: Դա նորմալ բան է: Այդպես են մեկնաբանում այն մարդիկ, որոնք որոշ դեպքեր անվանում են քաղաքական հետապնդում: Չի կարող լինել այդպիսի բան»:


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները