Կոռուպցիայի դեմ պայքարում ինձ համար որեւէ սահմանափակում չկա. Փաշինյան
Հայաստանում պետք է լինի հնարավորինսգործունակ, հնարավորինս ուժեղ հակակոռուպցիոն մարմին: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ուսումնասիրվում է տարբեր երկների փորձը, եւ, օրինակ, կան երկրներ, որտեղ գործում են հակակոռուպցիոն դատարաններ. «Կոռուպցիայի դեմ պայքարում ինձ համար որեւէ սահմանափակում չկա: Հարցը, որն անընդհատ քննարկվում է հետեւյալն է, որ մենք պետք է այդտեղ լավ մտածված գնանք, որպեսզի պետության մեջ պետություն չստեղծենք, այսինքն իշխանության հավասարակշռվածության սկզբունքը չխախտենք: Հետեւաբար, հնարավորինս ուժեղ եւ հնարավորինս արդյունավետ մարմին պետք է լինի: Բայց շատ կարեւոր սկզբունք է հակակշիռների եւ փոխզսպումների մեղանիզմ ունենալը»:
Վարչապետը հիշացրեց, որ լրագրող եղած ժամանակ լուսաբանել է երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական իրադարձությունները, եւ շատ դեպքերում բարեփոխումների շատ հաջող ծրագրեր տապալվել են միայն այն պատճառով, որ հեղինակները շտապել են օր առաջ կյանքի կոչել դրանք. «Արագությունը միշտ չէ, որ ճիշտ մոտեցում է: Որոշ դեպքերում արագ գործելով կորցնում ես շատ ավելի մեծ ժամանակ, քան դանդաղ քայլելով: Հետեւողականությունն է արագությունը, մենք հիմա կարող ենք այնպիսի մի արագ բան անել, որ մի այնպիսի փոս առաջացնի, որ հետագա հինգ տարիներին մենք զբաղված լինենք այդ փոսը լցնելով: Մենք պետք է շատ մտածված եւ դանդաղ քալերով գնանք առաջ, որպեսզի հետ գնալու անհրաժեշտտություն չլինի: Սա ասում եմ նաեւ հակակոռուպցիոն մարմնի մասին»:


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները