Առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ, որն իր հետ բերելու է նոր աշխատատեղեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս տարի փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով, կառավարության ծրագրերի շրջանակներում՝ 145%, և այսօրվա դրությամբ երկրում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է ընդհանուր 30%-ով: Նա նշեց, որ մասնագետների կարծիքով՝ սա ահռելի աճ է:
«Սա նշանակում է, որ մենք առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ, որն իր հետ բերելու է նոր աշխատատեղեր և ոչ միայն շինարարության, այլև սպասարկման ոլորտում: Սա շատ կարևոր ցուցանիշ է, որ իր հետ բերելու է գործազրկության կրճատում: Այս պահին ՀՀ-ում կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով, ակտիվ փուլում են: Սա նշանակում է, որ երկրում որոշակի ներդրումային աճ ունենք»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ մարտի 23-ին տեղի է ունենալու երկրում համապետական մաքրության օր, հույս հայտնեց, որ բոլորը կմասնակցեն. «Ես ինքս մասնակցելու եմ»:
Փաշինյանի խոսքով՝ վիզուալ առումով ՀՀ-ում ամենամեծ խնդիրը աղբի խնդիրն է, իսկապես հեղափոխական մասշտաբի փոփոխություններ տեղի կունենան, երբ մեր չնաշխարհիկ երկիրը կարողանանք ազատել աղբից և այլ թափոններից՝ մեքենաների, կրպակների:


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները