«Մադրիդյան սկզբունքների» գործընթացի ստա՞րտ, թե՞ ֆալստարտ. Փաշինյանը գործընթաց է սկսում
«Փաստ» թերթը գրում է.
«Ստեփանակերտում հայկական երկու պետությունների ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցով հանդիպում-քննարկումները, ինչպես նաեւ՝ առաջիկայում հնարավոր բանակցությունները տեղի են ունենալու Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Սա այն փաստաթուղթն է, որը տարիներ շարունակ քննադատության թիրախում է եղել՝ համարվելով «հող հանձնելու» փաստաթուղթ:
Թե իրականում դա իրենից ինչ է ներկայայացնում, դեռ ամբողջական գնահատական դժվար է տալ՝ հաշվի առնելով, որ այդ փաստաթղթի մի մասն է միայն հրապարակայնացվել, բայց ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը չի նախատեսում բանակցություններին արցախյան կողմի մասնակցություն՝ գոնե այս փուլում:
Սակայն իշխանությունները հենց այնպես չեն գնալու լուծման որեւէ տարբերակի: «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս թեմայով քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարք է սկսելու: Չի բացառվում, որ նման քննարկումներ լինեն նաեւ նախորդ իշխանությունների՝ իրազեկ ներկայացուցիչների հետ, եթե նրանք համաձայնեն մասնակցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները