Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանն Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադարձե՞լ է, ի՞նչ էր անում Ղարաբաղում՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Դե, գրել եք` Մնացականյան Լյովան առիթ ուներ, Վազգենի 60-ամյակն էր, գնաց վանքեր` Գչավանք, Ամարաս»։
Իսկ Անվտանգության խորհրդի համատեղ նիստից ինչո՞ւ որոշ մանրամասներ հաղորդագրությունում տեղ չգտան, ընդհանուր ձեւակերպումներ էին: «Շատ ծավալուն քննարկում էր` բոլոր ուղղություններով, խոսվել է ամեն ինչից, ընդհուպ մինչեւ Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք ռազմավարական ծրագրեր. հասկանալի է` առանց տնտեսություն անվտանգություն չի լինում։ Պայմանավորվածություն կա թեմաները չհրապարակայնացնել»:
Քոչարյանի մասին չի՞ խոսվել: «Անվտանգության նիստում ի՞նչ խոսեին»: Ի՞նչ տպավորություն են ստացել ԱԽ նիստին մասնակցած ղարաբաղցիները։ «Շատ գոհ էին՝ ինչ հարց բարձրացրել են, Նիկոլը խոստացել է լուծել, հետն էլ նորից ասել է, որ հող չի հանձնելու»։
Մարտի 15-ին ադրբեջանական զորավարժություններն ավարտվեցին՝ Ադրբեջանը զորքը հե՞տ է քաշել, թե՞ նախորդ անգամվա պես (2018թ. ապրիլից-հուլիս) պահել է սահմանին։ «Այս անգամ զորքն առաջնագծին մոտ չի եղել, չենք կարող ասել՝ հիմա էնտե՞ղ են, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները