Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդում Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը Կամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. Թրամփ Քննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումները Կիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքի «Flydubai»-ը դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել Գերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք) Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ) Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կիպրոս Հայտարարություն

Լրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքի«Flydubai»-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ԿիպրոսՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում
Հայաստան

Հայաստանից արժույթի արտահոսքը եւ բանկերում բնակչության ավանդները

News.am-ը գրում է.

Հանրահայտ է, որ արտասահմանից մասնավոր դրամական փոխանցումների հիմնական նպատակը ուղարկողների Հայաստանում բնակվող ընտանիքներին եւ ազգականներին ֆինանսական աջակցության ցուցաբերումն է: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախորդ հետազոտությունների՝ ստացած փողի գերակշիռ մասը (մոտ երեք քառորդը) հատկապես ընթացիկ ծախսերին է ուղղվում:

Ստացած գումարի հաշված տոկոսն է ուղղվում ուսման վարձերի վճարմանը: Ինչ վերաբերում է անշարժ գույքի ձեռքբերման եւ ձեռնարկատիրական գործունեության ծախսերին, ապա ընդհանուր արդյունքում այն կազմում է զուտ խորհրդանշական բաժին: Սա վերաբերում է միջինը բոլոր փող ստացողներին: Այսինքն՝ հազվադեպ, բայց այնուամենայնիվ, հանդիպում են դեպքեր, երբ փոխանցվող գումարները փոքր չեն եւ նախատեսված են բնակարան ձեռք բերելու կամ սեփական բիզնեսի զարգացման համար:


Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն ունեն մի հետաքրքիր առանձնահատկություն: Ռուսական պաշտոնական տեղեկություններով՝ անցյալ տարի Հայաստանից Ռուսաստան մեկ փոխանցման միջին մեծությունը ավելի քան 5 անգամ (1686 դոլար ընդդեմ 328 դոլարի) գերազանցել է հակառակ փոխանցման ցուցանիշը (արտահոսք): Գրեթե նույնպիսի հարաբերակցություն էր առկա նաեւ նախորդ տարիներին: Ռուսաստանում մեր միգրանտների մեծ մասը զբաղված է շինարարության եւ առեւտրի ոլորտներում, որտեղ շարքային աշխատողների վարձատրությունն այնքան էլ բարձր չէ: Սրանով էլ բացատրվում է միջին փոխանցման համեմատաբար փոքր մեծությունը:

Հարցն այլ է ռուսաստանցի մասնագետների դեպքում, որոնք մի շարք կոմերցիոն ընկերություններում պատկառելի աշխատավարձով ղեկավար պաշտոններում են աշխատում: Հասկանալի է, որ այս դեպքում Ռուսաստան են փոխանցվում գումարներ, որոնք բազմակի գերազանցում են մեր աշխատանքային միգրանտների ցուցանիշը: Ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից փոխանցումները հաճախ իրականացվում են նաեւ այլ նպատակներով, այդ թվում՝ ապրանքների եւ ծառայությունների համար, ինչի մասին ավելի ուշ կխոսենք:

Մեր երկրից փողի արտահոսքում կրկին առաջին տեղում Ռուսաստանն է: Անցյալ տարի Հայաստանից ընդհանուր դրամական փոխանցումներում նրա տեսակարար կշիռը հասել է գրեթե 40 տոկոսի (նախորդ տարի փոքր-ինչ պակաս էր՝ 38 տոկոս): Ռուսաստան փոխանցումների գումարը անցյալ տարի հասել է 471,7 մլն դոլարի, իսկ տարեկան կտրվածքով աճել է 95,6 մլն դոլարով (կամ՝ 25,4 տոկոսով):

2018 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունել 27 հազարից ավելի մեր (հիմա արդեն նախկին) քաղաքացիներ: Օգտագործելով 4,2 մարդ ընտանեկան գործակիցը՝ սա կազմում է շուրջ 6,5 հազար ընտանիք: Նրանցից շատերը Ռուսաստան տեղափոխվելուց հետո պատմական հայրենիքում իրենց անշարժ գույքը վաճառում են: Իհարկե, ոչ բոլոր սեփականատերերը միանգամից՝ հաշվի առնելով նման դեպքերում որոշակի ժամանակահատվածը:

Հիշեցնենք, որ նախկինում՝ 2017 թվականին, Ռուսաստանի քաղաքացիություն էր ձեռք բերել Հայաստանի ավելի քան 25 հազար բնակիչ: Սա հաշվի առնելով՝ անցյալ տարի անշարժ գույքի վաճառքի ընդհանուր տարեկան եկամուտը կարող է հասնել նվազագույնը 200-300 մլն դոլարի: Միանգամայն հավանական է, որ սեփականության վաճառքից ստացած փողը բանկերի միջոցով փոխանցվում է նոր քաղաքացիության երկիր՝ Ռուսաստան:

Առեւտրի մասնագետների կարծիքով՝ Հայաստանի անդամագրումը ԵՏՄ-ին լայն հնարավորություններ է բացել Ռուսաստանի գծով ապրանքների արտահանման-ներմուծման համար: Այս հնարավորություններից օգտվել են ձեռնարկատերերը, այդ թվում՝ նաեւ փոքր: Մաքսային սահմանով կանխիկ փող տեղափոխելու սահմանափակումները առեւտրականներին ստիպել են օգտագործել այլընտրանքային տարբերակը՝ բանկերով փոխանցումը: Դրանից զատ, այսպես ավելի անվտանգ է: Նման պրակտիկան անդրադարձել է նաեւ Հայաստանից Ռուսաստան փոխանցումների դինամիկայի վրա:

Հայաստանից փողի արտահոսքում ԱՄՆ-ն Ռուսաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում՝ 16 տոկոս բաժնով (նախորդ տարի կազմել էր 20 տոկոսից փոքր-ինչ ավելի): Այստեղ հնարավոր է նույն տարբերակը՝ քաղաքացիությունը փոխելու հետ կապված, ինչպես ներկայացրեցինք Ռուսաստանի օրինակով: Դրանից բացի, մի շարք երկրներ (այդ թվում՝ նաեւ ԱՄՆ) արժույթի փոխանցումներում առկա է գործընթաց, որը կոչվում է «կապիտալի փախուստ»: Ի տարբերություն դրա՝ Հայաստանից, ասենք, Չինաստան (երրորդ եղում է՝ 4,8 տոկոս բաժնով) փողի փոխանցումը ընդհանուր առմամբ կրում է արդեն զուտ կոմերցիոն բնույթ: Նույնպիսի միանշանակ երակացություն է կարելի կատարել Թուրքիայի եւ ԱՄԷ-ի վերաբերյալ:

Այս ֆոնին հետաքրքրություն է ներկայացնում նաեւ առեւտրային բանկերում բնակչության արտարժույթով կազմակերպված խնայողությունների դինամիկան: Նախ նշենք, որ բնակչության արտարժույթով ավանդների գերակշիռ մեծամասնությունը (մոտ 95 տոկոս) ներկայացված է ԱՄՆ դոլարով: Ուստի ավանդների գումարների փոխանցումը դրամից ԱՄՆ դոլար թույլ է տալիս ստանալ այս ոլորտում քիչ թե շատ իրական պատկերը:

Հունվարի վերջի դրությամբ՝ առեւտրային բանկերում բնակչության ավանդների ընդհանուր գումարը (դրամով եւ արտարժույով) տարեկան կտրվածքով աճել է 108,5 մլրդ դրամով կամ՝ 8,1 տոկոսով: Ընդ որում՝ արտարժույթով հրատապ ավանդների գումարը հունվարին փոքր-ինչ կրճատվել է՝ 14,6 մլրդ դրամով (30 մլն դոլարով) կամ՝ 2,0 տոկոսով:

Սակայն այդ նույն ժամանակամիջոցում 35,5 մլրդ դրամով (գրեթե 74 մլն դոլար) կամ 29, 1 տոկոսով կտրուկ աճել են ցպահանջ ավանդներն այդ նույն արտարժույթով։ Չի բացառվում, որ անցած տարվա ընթացքում hհրատախ հանված ավանդների մի մասը պարզապես տեղափոխվել է ցպահանջ ավանդներ։

Սակայն ի՞նչ պատահեց անցած տարի բնակչության արտարժույթով հրատապ ավանդների հետ։ Հարցի պատասխանը վառ երեւում է հետեւյալ գծապատկերում։ Դրանում ներկայացված է բնակչության արտարժույթով շտապ ավանդների դինամիկան անցած տարվա յուրաքանչյուր ամսվա վերջին՝ ԱՄՆ դոլարի հաշվարկով։ Գծապատկերից երեւում է, որ նշված խնայողությունները հասել են իրենց տարեկան նվազագույնին մայիս ամսին։ Բայց հետո այս ոլորտը կայունացել է, եւ նորից նկատվել են արտարժույթով հրատապ ավանդների հետագա աճի միտումներ։