Կիլոգրամով վաճառելու դեպքում սեղմված գազը 40 տոկոսով կթանկանա
ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով: Գործող օրենքով 1000 խմ-ի համար ակցիզային հարկը 25 հազար դրամ է, սակայն գործադիրն առաջարկում է 1 տոննայի համար 34 հազար դրամ:
Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի խոսքով՝ եթե առաջ լիցքավորելու էին 14 խմ, հիմա դա լինելու է 10 կգ: «Մոտ 40 տոկոսի տարբերություն է տալիս կիլոգրամի և խմ-ի միջև: Բնականաբար, եթե 1 խմ-ի դեպքում գազն իրացվում էր 200 դրամով, ապա կիլոգրամի դեպքում գազը նույն համամասնությամբ պետք է արժենա 280 դրամ: Այսինքն՝ 14 խմ-ի դեպքում արժեքը կազմելու էր 2800 դրամ, հիմա նույն ճնշմամբ, նույն ջերմաստիճանով 10 կգ լիցքավորելու դեպքում կիլոգրամը կարժենա 280 դրամ»,- ասաց Տիգրանյանը:
Նա նշեց, որ գազը կիլոգրամով իրացնելը շուրջ 10 տարի չի կիրառվել, քանի որ կան տեխնիկական խնդիրներ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները