Զարթոնքցիները սպառնում են վաղվանից փակել երկաթգիծը և գյուղապետարան տանող բոլոր ճանապարհները
Զարթոնքցիները մեկ օրով դադարեցրած ցույցերը վաղը վերսկսելու են, եթե մինչև այդ համայնքապետ Պարույր Սարգսյանը հրաժարական չներկայացնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը՝ ավելացնելով, որ այսօր առավոտյան ստեղծված իրավիճակը քննարկել են Արմավիրի փոխմարզպետի հետ:
«Փոխմարզպետը մեզ առաջարկեց ստորագրահավաք անել: 350-400 ստորագրություն հավաքելու դեպքում կանցկացվի քննարկում, որից հետո կորոշեն համայնքապետի լիազորությունները վայր դնելու հարցը: Մենք մինչև այդ երկու անգամ հանդիպել էինք իր հետ, և հավասար էր պատասխան չստանալուն, քանի որ դրական պատասխան չենք ստացել»,- ասաց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը:
Համայնքի բնակիչը պատմեց, որ փոխմարզպետի հետ հանդիպումից հետո մարզպետարանում պատահաբար հանդիպել են մարզպետին, և հարցը իրեն էլ են ներկայացրել:
«Նա ասաց, որ մեզ չի ուզում տեսնել: Վերջնական խոսքն էլ եղավ այն, որ եթե անգամ Ա կետից Բ կետ գնան գործերը, ու վերջում գա իր մոտ, միևնույն է՝ մերժելու է»,- պատմեց համայնքի բնակիչը։
Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանը իրավունք չունի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնել: Մարզպետը պատրաստ է հանդիպել ու քննարկել խնդիրը։
«Եթե հարց լուծելը իրենց համար համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելն է, այդ իմաստով մարզպետը ճիշտ է ասել: Ես խնդրել եմ՝ մինչև ստորագարահավաք սկսելը ինձ մոտ հավաքվեն գործող գյուղապետը և համայնքի ներկայացուցիչներից մեկը»,- ասաց Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, և նշեց, որ վերջնական համաձայնությունը պետք է լինի համայնքի ղեկավարի և բողոքող կողմի ներկայացուցչի միջև, քանի որ հրաժարվողը համայնքի ղեկավարն է:
Նշենք, որ զարթոնքցիները դիմել են նաև կառավարությունը՝ հարցի լուծման հնարավոր տարբերակների համար, և եթե հարցի լուծման ընթացքը երկարաձգվի, որոշել են վաղվանից փակել կենտրոնական երկաթգիծը և գյուղապետարան տանող բոլոր ճանապարհները:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները