Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման գործողություններին. Ավինյան
Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման գործողություններին։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման մասին հարցին։
«Դա ընդհանուր թիմային որոշում է։ Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը շատ ադեկվատ է»,–նշեց նա։
Ավինյանը շեշտեց, որ այս քաղաքականությունը պետք է շարունակական լինի հատկապես Երեւանի կենտրոնում. «Համոզված եմ, որ նման քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից, որովհետեւ խոսքը ՀՀ մայրաքաղաք Երեւանի կենտրոնի մասին է»։
Նա վստահեցրեց՝ արտոնյալներ այս հարցում չեն լինելու։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքների 6-րդ օրն է։ Առաջին երկու օրերին ապամոնտաժման աշխատանքները ուղեկցվում էին բողոքի ցույցերով ու բախումներով։ Ապամոնտաժման աշխատանքները մերթընդմերթ դադարեցվում էին՝ աշխատակիցների դիմադրության պատճառով։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել