Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամը նոր կազմ կունենա
Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամը նոր կազմ կունենա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը կառավարությանը առաջիկայում հիմնադրամի կազմը փոխելու եւ հաստատելու մասին որոշման նախագիծ կներկայացնի:
Ըստ բնապահպանության նախարարության` Հայաստանում ներքաղաքական իրավիճակից բխող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշման մեջ` վերանայելով հաստատված կազմը:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել