Մարդկանց «շարիկ գլորողներ» մի անվանեք, չէ՞ որ նրանք ՀՀ հպարտ քաղաքացիներ էին
Պետական համակարգում օպտիմալացումը վատ գաղափար չէ, սակայն այն, ինչ առաջարկում է այսօր կառավարությունը, ոչ թե օպտիմալացում է, այլ կրճատում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Սա կրճատում է, ոչ թե օպտիմալացում․ դրանք տարբերվում են։ Այն, ինչ կատարվում է, կրկին ունի շատ լուրջ վերլուծության կարիք, որովհետեւ նախ ակնհայտ է՝ կառավարությունը չունի հստակ տեսլական՝ ինչու է դա անում, ինչպես է դա անում, որովհետեւ մինչեւ այօր դեռեւս ներկայացված չէ պատկերացումը, թե կառավարության կառուցվածքն ինչպիսին պետք է լինի։ Կառավարության կառուցվածքի ինչպիսին լինելը նշանակում է ներկայացնել հստակ կոնցեպցիա՝ որ նախարարությունը որի հետ ես միավորում, ինչու ես նրանց կրճատում, որ վարչություններն ես կրճատում եւ ինչու։ Կոնցեպցիա՝ որը ում հետ ես միավորում, եւ դրա արդյունքում օպտիմալացման ինչ խնդիր ես լուծում, չկա։ Հետեւաբար տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ցրված մտքեր են հայտնում, հատվածային մտքեր, մեկն ասում է՝ ՊՈԱԿ-ները այսպես լինեն, մյուսն ասում է՝ հիմնադրամներն այնպես լինեն։ Սա կոնցեպցիա չի, սա տեսլականի, նպատակի բացակայություն է։ Սա ընդամենը լոզունգային լուծումների հավաքածու է»,– ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Անդրադառնալով կառավարության ծրագրում տեղ գտած՝ «հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ» ձևակերպմանը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դա զարմանալի ձևակերպում է։
«Զարմանում եմ, որ պետական պաշտոնյան կարող է իրեն թույլ տալ նման ձևակերպում։ Պետական կառավարման համակարգում դժվար է կոնկրետ չափանիշ որոշել, թե ով է հավելյալ արդյունք ստեղծում։ Տվյալ պաշտոնյան իր պաշտոնի անձնագրից դուրս ինչ լիազորություն պիտիկատարի, որ համարվի հավելյալ արժեք ստեղծող։ Ինչ որ մեկն ինձ կբացատրի՞, թե որն է ՀՔԾ ղեկավարի ստեղծած հավելյալ արդյունքն այսօր»,– ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ ի վերջո հավելյալ արդյունք չստեղծող կորակվեն բոլոր նրանք, ովքեր առնչություն են ունեցել նախկին իշխանությունների հետ, կամ պարզապես տվյալ պահին անցանկալի են գործող իշխանությունների համար։
Անդրադառնալով իշխող կուսակցությունում հնչող ձևակերպմանը՝ պետական համակարգում առկա այսպես կոչված «շարիկ գլորողների» մասին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իր ղեկավարած Արդարադատության նախարարությունում «շարիկ գլորողներ» չեն եղել։
«Եթե նույնիսկ դուք այդպես եք համարում, հարգելի իշխանական պատգամավորներ, մարդկանց մի անվանեք շարիկ գլորողներ։ Չէ՞ որ նրանք ՀՀ հպարտ քաղաքացիներն էին, ինչպես դուք եք ձևակերպել։ Ես բազմաթիվ հարցեր կարող եմ տալ այսօրվա պատգամավորներին՝ գիտակցո՞ւմ են, թե ինչու են այնտեղ։ Բայց ես ինձ թույլ չեմ տա նրանց անվանել շարիկ գլորողներ, կամ պարապ կանգնածներ ու կոճակ սեղմողներ»,– ասաց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...