ՀՀ-ում նվազել է տաքսի ծառայություն մատուցողների թիվը
Նախորդ տարվա համեմատ Հայաստանում այսօր գործում են ավելի քիչ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացնող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձիք։ Այս մասին պարզ է դառնում Tert.am-ի՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ուղարկված հարցման պատասխանից։
Tert.am-ի հարցին, թե այս ընթացքում քանի կազմակերպություն և անհատ ձեռներեց է հրաժարվել տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիայից, նախարարությունից պատասխանել են. «2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ փաստացի գործում էին մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար լիցենզիա ունեցող 171 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ 2775 ներդիրներով (մեքենաներով) և 5086 լիցենզիա ունեցող ֆիզիկական անձինք՝ մեկ ներդիրով (մեքենայով): 2019 թվականի մարտի 7-ի դրությամբ փաստացի գործում են լիցենզավորված 153 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ 2489 ներդիրներով (մեքենաներով) և 2790 լիցենզավորված ֆիզիկական անձիք՝ մեկ ներդիրով (մեքենայով)»։
Հարցման պատասխանից պարզ է դառնում, որ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացնելու համար լիցենզիա ունեցող կազմակերպությունների թիվը նվազել է 18-ով, անհատ ձեռնարկատերերինը՝ 286-ով, իսկ լիցենզավորված ֆիզիկական անձանց թիվը նվազել է 229-ով։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարարել է, որ անհատ տաքսու վարորդները կազատվեն արտոնագրային վճարից, սակայն դեռևս օրենքում փոփոխություն չի եղել։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել