Քաղաքային տրանսպորտը տեսախցիկներով է զինվել ոչ միայն Երևանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` տեսախցիկներով «զինվել են» ոչ միայն Երեւանում գործող ավտոբուսները, այլեւ մարզային տրանսպորտային միջոցները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսախցիկներ տեղադրվել են նաեւ Մասիս-Երեւան երթուղու ավտոբուսներում: Ի դեպ, առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նաեւ Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկող ավտոբուսներում: Նշենք, որ օրեր առաջ Երեւանում ավտոբուսների մեջ տեսախցիկներ տեղադրելու որոշումը զայրացրել էր վարորդներին, որոնք, ի նշան բողոքի, գործադուլ էին հայտարարել: Իսկ Մասիս-Երեւան ավտոբուսների վարորդները, հակառակը, ոգեւորված են այս փաստից: Ավելին, նրանք նշում են, որ սա գրպանահատներից ազատվելու միակ տարբերակն է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել