«Ջազզվե» եւ «Ջազզվե Օպերա» սրճարաններում աշխատողների իրական թիվը
Տեղեկությունը, թե «Ջազզվե Օպերայում» գրանցված է ընդամենը 1 աշխատակից չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է «Ջազզվեի» ֆեյսբուքյան ցանցում հրապարակված հայտարարությունը։
«Քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ, հիմք ընդունելով 1000plus.am կայքի տվյալներն առ այն, որ «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված է 1 աշխատակից, ակնհայտ սխալ դատողություններ են արել՝ հանրության մոտ ստեղծելով տպավորություն, թե այդ 1 աշխատակիցը գրանցված է «Ջազզվեում»։
Բանն այն է, որ «Համանվագ ՍՊԸ»-ն պարզապես հողատարածք է վարձակալությամբ հանձնում «Ջազզվե»-ին և որևէ առնչություն չունի սրճարանի գործունեության հետ: Հետևաբար, «Ջազզվեի» աշխատակիցների թվի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել «Ջազզվե»-ում, այլ ոչ թե «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված աշխատակիցների թիվը:
Հայտնում ենք, որ «Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամսիներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե Օպերայում» նույն ժամանակահատվածում աշխատել է 70 անձ: Սրճարանը գործում է 24 ժամ և մեր կողմից մշտապես իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների պահպանման համար:
Ավելին, 2018 թվականի սեպտեմբերին Պետական եկամուտների կոմիտեն համապատասխան ուսումնասիրություններ է իրականացրել «Ջազզվե ՍՊԸ»-ում և որևէ խախտում չի արձանագրել։ Ուստի հորդորում ենք զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»,– ասվում է հայտարարությունում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...