Կին հաճախորդն ու աշխատակիցը իրար ծեծել են, հարուցվել է քրգործ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ՀՀ քաղաքացիներ Լիլիթ Համբարձումյանի և Իզաբելլա Մարգարյանի դատավարությունը։ Մեկը ՝ Լիլիթը, եղել է Երևանի Մաշտոցի 40 հասցեում գործող «Վիպ ավտոդպրոցի» հաճախորդ, Իզաբելլան՝ ընկերության աշխատակից։
Դեպքը տեղի է ունեցել 2017թվականի սեպտեմբերի 7-ին ժամը 15.00-ի սահմաններում՝ «Վիպ ավտոդպրոցի» տարածքում, երբ կանանց միջև վեճ է ծագել մատուցված ծառայությունների որակի և այդ ծառայությունների դիմաց մուծված փողը հետ վերադարձնելու շուրջ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ վիճաբանության ու կռվի ընթացքում հաճախորդը՝ Լիլիթը, տվել է դպրոցի աշխատակցի առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ՝ ապտակներ տեղալու, մազերից քաշելու ու քերծվածքներ պատճառելու միջոցով, իսկ Իզաբելլա Մարգարյանը հասցրել է առողջության տևական քայքայումով մարմնական վնասվածքներ։
Երկուսի նկատմամբ էլ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...