Ի՞նչ հանգամանքներ հաշվի առնել կառուցվելիք կամ կառուցվող շենքից բնակարան ձեռքբերելիս
Նոր կառուցվելիք կամ կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելիս հորդորում ենք ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։ Միջազգային փորձը վկայում է, որ նման շենքերից բնակարանների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շենքերի ավարտվածության աստիճանի վրա՝ ֆինանսական հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար։ Հորդորում ենք նաև առանց պայմանագրերի կնքման և համապատասխան փաստաթղթերի առկայության (նախագծման թույլտվություն, շինարարության թույլտվություն և այլն) չվճարել կանխավճար և/կամ նախավճար:
Վերը նշվածին չհետևելը պոտենցիալ գնորդ-վարկառուների համար հղի է հնարավոր ֆինանսական կորուստներ ունենալու զգալի ռիսկերով, քանի որ շենք/շինությունների չկառուցման և/կամ անավարտ մնալու ռիսկերը կրում են գնորդ-վարկառուները:
Տեղեկացնում ենք նաև, որ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը պարբերաբար վերանայում է իր կողմից իրականացվող ծրագրերի վարկավորման պայմանները, վարկերը առավել բարենպաստ պայմաններով բնակչությանը (անկախ մասնագիտությունից, տարիքից և այլն) հասանելի դարձնելու նպատակով: Մասնավորապես,
կանխավճարի մեծությունը կարող է կազմել 7,5% (30%-ի փոխարեն), եթե վարկառուն հանդիսանում է մինչև 30 տարեկան չամուսնացած անձ, իսկ բնակարանը ձեռք է բերվում առաջնային շուկայից: Այս դեպքում պահանջվում է նաև երկրորդ գույքի գրավադրում կամ կանխավճարի ապահովագրություն՝ վճարվող 7,5% կանխավճարի և 30% կանխավճարի տարբերության չափով:
կամ 10% մնացած բոլոր վարկառուների համար, ընդ որում բնակարանը կարող է ձեռք բերվել թե առաջնային, և թե երկրորդային շուկայից: Այս դեպքում ևս պահանջվում է երկրորդ գույքի գրավադրում կամ կանխավճարի ապահովագրություն՝ վճարվող 10% կանխավճարի և 30% կանխավճարի տարբերության չափով:
Ազգային Հիփոթեքային Ընկերությունը իր գործունեության շրջանակներում վերաֆինանսավորում է միայն իր կողմից ներկայացված ստանդարտներին համապատասխան վարկերը:
Նշյալ ստանդարտները առաջին հերթին միտված են պաշտպանելու գնորդ-վարկառուների շահերը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...