ՊԵԿ-ում հին «գելերը» մրցույթներում պարտվելուց հետո ավելի բարձր պաշտոն են ստացել
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս անդրադարձել էինք ՊԵԿ Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Օհանյանի նշանակմանը։ Գրել էինք, որ նա նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ եւ պաշտոնով հավասարվել որդուն` Սինոդ Օհանյանին, որը Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է։
Մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան Օհանյանի նշանակումից։ Բանն այն է, որ Արմեն Օհանյանը Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ նշանակվելուց առաջ՝ այս տարվա փետրվարի 1-ին մասնակցել է Արմավիրի բաժնի պետի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող չի ճանաչվել։ Մրցույթում հաղթել է Վահան Սողոմոնյանը։ Բայց որքան էլ զարմանալի է, պարտվելուց հետո նա ընդամենը 20 օր անց՝ փետրվարի 21-ին նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ։
Նույնը կրկնվել է Գերասիմ Մկրտչյանի դեպքում, ով նույն ժամանակահատվածում մասնակցել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող է ճանաչվել կրկին Վահան Սողոմոնյանը։ Բայց կարճ ժամանակ անց Գերասիմ Մկրտչյանը, ով շատ հին կոռուպցիոներ է, նշանակվեց ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության բաժնի պետի տեղակալ։ Փաստորեն, երկուսն էլ մրցույթներում պարտվելուց հետո ավելի բարձր պաշտոն են ստացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...