Հայաստանը զրո դրամով կգրավի տիեզերքը. Կառավարության նոր գաղափարը
«Ժողովուրդ» թերթը գրում.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է Հայաստանը դարձնել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը:
Ավելին, այս գերատեսչությունն անգամ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում՝ նշելով, թե տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 դրամ, մինչդեռ տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտ 270 մլրդ դոլար։
Նշենք, որ Հայաստանում տիեզերական արդյունաբերություն գոյություն չունի: Էլ չենք խոսում այն մասին, որ չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք։
Բայց, չնայած սրան, ՏԿՏՏՆ-ում վստահ են, որ Հայաստանում կձեւավորվի տիեզերական արդյունավետության ոլորտի մասնագետների` ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ, որակյալ սերունդ: Ու մի օր էլ կնվաճենք տիեզերքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...