Եթե ԼՂ հարցով բանակցությունները հայտարարված սկզբունքներով վարեն, դրանք կլինեն բանակցություններ կապիտուլյացիայի համար
«168 ժամը» գրում է. ««ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հայտարարեց այն Մադրիդյան սկզբունքները, որոնցով Հայաստանը բանակցություններ է վարել այս ողջ ընթացքում, խոսքը նախորդ իշխանությունների մասին է նաև: Մինսկի խումբը նոր բան չի հայտարարել, նոր էր այն, որ ՄԽ-ն այդ մասին հայտարարեց, ինչը նշանակում է, որ, եթե այս սկզբունքները գաղտնի էին, հիմա պաշտոնապես առաջարկում են կողմերին, և այդ պաշտոնական փաստաթուղթը երկար ժամանակ թաքցվել էր ՀՀ այն ժամանակվա իշխանությունների հետ, այդ թվում՝ ներկայիս, նրանց ևս հայտնի էր»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ ասել է Մոդեստ Կոլերովը:
Նրա խոսքով՝ այս սկզբունքների շուրջ բանակցությունները Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու չեն, դրանք հակասում են Ղարաբաղի, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային շահերին: «Ուստի այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն, քանի որ հրապարակված սկզբունքների և տարրերի իրագործումը տանում է դեպի Ղարաբաղի պրակտիկ ռազմական, դեմոգրաֆիկ, տնտեսական ոչնչացման: Ղարաբաղը չի կարողանա այդ պայմաններում, այդ սահմաններով գոյություն պահպանել: Մենք մեր նախորդ զրույցներում խոսել ենք այդ մասին: Ղարաբաղը պարզապես կվերանա»:
Դիտարկմանը, թե բանակցությունների դադարեցումն էլ կնշանակի՝ մարտական գործողությունների վերսկսման բարձր վտանգ, նա արձագանքել է. «Ոչ, չի նշանակի: Հիշեք 2016 թվականը: Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ առանց բանակցային գործընթացի դադարեցման: Այսինքն՝ բանակցային գործընթացի առկայությունը չի նշանակում և չի երաշխավորում պատերազմի չվերսկսում: Միակ գործոնը, որը Հայաստանին պաշտպանում է պատերազմից՝ ՀՀ բանակն է, և ոչ մի այլ բան»:
Հարցին, թե հարկավոր է դադարեցնել բանակցային գործընթացը և քայլեր չձեռնարկե՞լ կարգավորման ուղղությամբ, նա պատասխանել է. «Դադարեցնել բանակցությունները, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ձգտել կարգավորման նոր ձևաչափի: Դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո, կամ մեկ այլ ձևաչափ: Այսինքն՝ երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի: Եթե բանակցությունները վարեն այս սկզբունքներով, դրանք կլինեն բանակցություններ ոչ թե կարգավորման համար, այլ՝ բանակցություններ կապիտուլյացիայի համար»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...