Փաշինյանի կառավարությունը խոստացել էր պարտքերը նվազեցնել, սակայն նոր վարկ է վերցնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 6 միլիարդ 943.6 միլիոն դոլար: Տարեսկզբին ՀՀ պետական պարտքը 6 միլիարդ 922,9 միլիոն դոլար էր, այսինքն` երկու ամսվա ընթացքում այն ավելացել է 20,7 միլիոնով:
Այս գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 393.6 մլն դոլար, որից 4 մլրդ 977.2 մլն դոլարն արտաքին պարտքն է: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի սկզբանե որդեգրեց ՀՀ պետական պարտքը նվազեցնելու քաղաքականություն` հրաժարվելով նոր վարկային միջոցներ ներգրավելուց:
Սակայն հիմա կառավարությունը հայտնվել է նոր պարտք վերցնելու պարտադրանքի առաջ, միայն թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, կառավարության վերցրած պարտքերն ավելի համեստ չափերի են, եւ, բացի այդ, գումարները ծախսվում են` ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե մսխվում կամ գրպանվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...