Թաղապետարանի մակարդակի հանդիպում է. Անի Խաչատրյանը դժգոհ է սրճարանների սեփականատերերի հետ հանդիպումից
Անիմաստ հանդիպում է։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, լրագրողներին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ մեկնաբանելով քաղաքապետարանի ներկայացուցիչների և Օպերայի տարածքի սրճարանների սեփականատերերի հետ Երևանի քաղաքապետարանում ընթացող հանդիպումը։
«Հանդիպմանը ներկա է բնապահպանական վարչության պետը, որն այս խնդրի հետ կապ չունի, իրավական վարչության պետը, որը ոչինչ չի խոսում։ Միայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է խոսում։ Մի խոսքով՝ թաղապետարանի մակարդակի հանդիպում է, որը կարելի էր անել թաղապետարանում։ Գոնե փոխքաղաքապետը, ճարտարապետը պետք է ներկա լինեին»,– ասաց Անի Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ դրանք բանակցություններ չեն, որևէ բան սրճարանների տերերին չի առաջարկվել. «Ես այդպես էլ չստացա իմ հարցի պատասխանը՝ ինչու են միայն մի քանի սրճարաններ ապամոնտաժում, մյուսները՝ ոչ։ Ասում են՝ այդպես են նպատակահարմար գտել»։
«Լույս» խմբակցության անդամները բարձրացրել են նաև հարցը, որ լրագրողներին թույլ չեն տվել նկարահանել հանդիպումը։ Նրանք կասկածներ ունեն, որ քաղաքապետարանը հանրությանը կտրամադրի հանդիպման միայն իրենց ձեռնտու հատվածների տեսագրությունը։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի, տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որում նրանց առաջարկվում էր հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք մեկնարկել էին այսօր։ Սրճարանի աշխատակիցների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, առաջարկել ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը, ապա ժամը 18.00–ին հանդիպել քաղաքապետարանում և քննարկել՝ միաժամանակ հավելելով, որ այդ սրճարանները, միեւնույնն է, քանդվելու են։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...