Գորիսի քաղաքապետը թռել է Բալի․ Առուշանյանը կղզում նշել է 28 ամյակը
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծննդյան 28 ամյակը նշել է Բալիիում։ Մեր ունեցած տեղեկություններով երիտասարդը Ինդոնեզիայի կղզե նահանգ է թռել ընկերների հետ, որտեղ պատրաստվում է անցկացնել մի քանի օր։ Արդյո՞ք քաղաքապետը արձակուրդի հաշվին է որոշել «կայֆերն» անցկացնել աշխարհում ամենաթանկարժեք հանգստյան գոտի համարվում Բալիիում, եւ կամ քաղաքապետի աշխատավարձը բավարարում է նման ճոխություններ թույլ տալուն, փորձեցինք ճշտել Գորիսի քաղաքապետարանից։ Մեր զանգերը, սակայն անպատասխան մնացին։
Իհարկե Գորիսի քաղաքապետի ձեռքը «քարի տակ» չէ։ Ավելին լրագրողների հետ զրույցում Առուշանյանը հպարտացել էր, որ քաղաքապետի աշխատավարձն անգամ չի ստանում։ Փաստացի Առուշանյանը, ինչպես փոքր տարիքում, այնպես էլ տակավին երիտասարդ հասակում շարունակում է վայելել պապայի փողերը։
Հիշեցնենք, որ Առուշանյանը 2016 թվականին անդամակցել էր ՀՀԿ-ին, սակայն թավշյա հեղափոխությունից հետո, ինչպես բազմաթիվ ՀՀԿ-ականներ լքեց խորտակվող նավը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...