Օպերայի տարածքի սրճարաններն այսօր չեն ապամոնտաժվի. կողմերը կբանակցեն
Օպերայի տարածքում այսօր առավոտից սկսվել են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ առաջին գծի սրճարանները պետք է ապամոնտաժվեն, սրճարանների սեփականատերերի հետ պայմանագրերը լուծարվել են: Փետրվարի 15-ին սեփականատերերը ծանուցվել են, որ տեղի են ունենալու համարժեք գործողություններ, այսինքն՝ սեփականատերերը հնարավորություն են ունեցել ապամոնտաժել տարածքը, ինչը չեն արել:
Ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի ժամանակ սրճարանատերերը հոսանքն անջատել են՝ թույլ չտալով դա իրականացնել, որից հետո արդեն գեներատորներ են բերվել, շարունակել ապամոնտաժման աշխատանքները:
Սրճարանատերերը նշում էին, որ պայմանագրեր ունեն մինչև 2025-2026թթ., Երևանի քաղաքապետարանում էլ նշում էին՝ իրավասու են ցանկացած պահի խզել այդ պայմանագրերը, հատկապես, եթե խոսքը նախկին կանաչապատ տարածքների մասին է:
Իրավիճակը բավական թեժ էր, ի վերջո, որոշվեց, որ սրճարաններն այսօր չեն ապամոնտաժի: Կողմերը որոշեցին բանակցել:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...