Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. Ալումյան
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել գործի շրջանակում, սակայն, նա Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել»,– ասաց նա։
Հարցին՝ բացի Արշակ Կարապետյանից էլ ո՞ւմ ցուցմունքներն են դրված 2–րդ նախագահի մեղադրանքի հիմքում, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Արշակ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսին չէին, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը։ Սա պարզապես անհեթեթ մեղադրանք է։ Ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, տեսնում ենք, որ այն չպետք է որ մեղադրանքի համար հիմք ծառայեր։ Մեզ համար գնալով հասկանալի է դառնում, որ ուղղակի խնդիր է դրված, որ ուժային ձեւով հարցը լուծեն, այսինքն, գործն ուղարկեն դատարան եւ այնքան ճնշեն, որ դատարանը մեղադրական դատավճիռ կայացվի»,– ասաց Հայկ Ալումյանը։
Նշենք, որ գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...